Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ փոխնախարար Անդրեյ Սիմոնյանի կենսագրությունը

Այսօր՝ մարտի 17-ին վարչապետի որոշման համաձայն Անդրեյ Սիմոնյանն ազատվել է Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ։

Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նորանշանակ փոխնախարարի կենսագրությունը։

Անդրեյ Սիմոնյանտ ծնվել է 1976 թ-ի օգոստոսի 2-ին, Երևանում։

Կրթություն

1993-1997թթ. –  Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան՝ «Էլեկտրամեխանիկա» մասնագիտություն,  ճարտարագիտության բակալավրի որակավորում:

2002-2005թթ. – Հայաստանի պետական կառավարման ակադեմիա՝ «Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում» մասնագիտություն, «Պետական ծառայողի» որակավորում։

Աշխատանքային գործունեություն

12.2001-01.2005թթ. – «Հայաստանի հեռուստատեսային ցանց» ՊՓԲԸ` միջազգային համագործակցության բաժնի պետ, մասնավոր հեռուստաընկերությունների գործունեությունը համակարգող,

04.2004-07.2005թթ. – «Սլավ Գրուպ» ՓԲԸ` առևտրային գործակալ, գործակալների թիմի ղեկավար,

08.2005-01.2006թթ. – «Ադամանդ» ՍՊԸ` մարկետինգի մենեջեր,

08.2006-02.2008թթ. – ՌԴ «Լեբեդյանսկի» ԲԲԸ՝ տարածաշրջանային ղեկավար ՀՀ-ում,

05.2009-07.2009թթ. – «Լուգերա և Մակլեր» ՍՊԸ՝ վաճառքի գծով ավագ խորհրդատու,

08.2009-10.2014թթ. – «Օրանժ Արմենիա» ՓԲԸ՝ վաճառքի տարածաշրջանային պատասխանատու, վաճառքի տարածաշրջանային ղեկավար,

05.2015-02.2016թթ. – «Սթրաթեջի Քոնսալթ» ՍՊԸ` համահիմնադիր-գլխավոր տնօրեն,

11.2016-06.2017թթ.  – «Լաս Կո» ՍՊԸ` համահիմնադիր-տնօրեն,

2017թ. հուլիսի 6-ից՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ։

Այլ տվյալներ`

1997-1998թթ. ծառայել է ՀՀ ԶՈՒ։

Անձնական տվյալներ`

Ամուսնացած է: Ունի երկու երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել