Վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Աշոտ Աբովյանի լիազորությունները դադարեցվել են

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանգիր է ստորագրել.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2018 թվականի մարտի 2-ի ԱԽ-4-Ո-4 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Աշոտ ԱԲՈՎՅԱՆԻ լիազորությունները 2018 թվականի մարտի 13-ից համարել դադարած»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել