Քննիչը այսուհետ պետք է մեղադրյալին և նրա պաշտպանին ներկայացնի քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշման բողոքարկման կարգը

Պատգամավոր Գալուստ Սահակյանը, Կարինե Աճեմյանը, Ալիկ Սարգսյանը, Ռուզաննա Մուրադյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, Հակոբ Բեգլարյանը, Ֆելիքս Ցոլակյանը նոր նախագիծ են ներկայացրել Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողով:

Պատագամավորները ներկայացված նախագծով առաջարկում են քրեական դատավարության 258-րդ հոդվածը փոփոխության ենթարկել:

«1. Քննիչը տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին և նրանց ներկայացուցիչներին, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 5-րդ մասերով նախատեսված դեպքերում՝ մեղադրյալին և նրա պաշտպանին ուղարկում է քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշման պատճենը՝ պարզաբանելով որոշման բողոքարկման կարգը»:

Փոփոխություն է առաջարկվում նաև 262-րդ հոդվածում:

«1. Քննիչը կասկածյալին, մեղադրյալին, պաշտպանին, ինչպես նաեւ տուժողին, նրա ներկայացուցչին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին, ինչպես նաեւ այն ֆիզիկական անձի կամ իրավաբանական անձի ներկայացուցչին, որոնց հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործը, ուղարկում է քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման պատճենը՝ պարզաբանելով գործի նյութերի հետ ծանոթանալու նրանց իրավունքը եւ որոշման բողոքարկման կարգը»:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել