«ՀՀ պետական ձեռնարկությունների եվ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման եվ ապապետականացման 1995 թվականի ծրագրի մասին» ՀՀ ազգային ժողովի որոշման համաձայն 1995 թ. սեփականաշնորհման ենթակա չեն`
– Քաղաքացիական պաշտպանության և մոբիլիզացիոն նշանակության օբյեկտները:
– Հրաձգարանները և ռազմական կառույցները:
– Դրամահատող, պետական շքանշաններ, կնիքներ և դրոշմակնիքներ պատրաստող ձեռնարկությունները:
– Երկրաբանության, քարտեզագրության, երկրաբաշխության, հիդրոօդերևութաբանության, շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների օգտագործման վերահսկողությունն իրականացնող ձեռնարկությունները:
– Մասնագիտացված էլևատորները, պետական ռեզերվների և մոբիլիզացիոն պաշարների պահեստային տնտեսության օբյեկտներն ու սառնարանները:
– Հազվագյուտ էլեմենտների, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի և մետաղների արդյունահանման և հարստացման ձեռնարկությունները:
– Հանրապետական նշանակության գազի, նավթի և այլ էներգակիրների կուտակման, պահպանման բազաները:
– Սանիտարահամաճարակային, անասնաբուժության, բույսերի և անտառտնտեսության պաշտպանության ծառայությունների ձեռնարկությունները:
– Ցեղական անասունների բուծման պետական ձեռնարկությունները, ընտրասերման-խաչասերման կենտրոնները, գյուղատնտեսական բույսերի սերմնային սորտափորձաքննական պետական տեսչությունները, լաբորատորիաները, կայարանները և արտադրամասերը, տնկարանները:
– Ստանդարտացման և չափաբանության ծառայությունների ձեռնարկությունները:
– Էլեկտրաէներգետիկայի ձեռնարկությունները և օբյեկտները (բացի փոքր էլեկտրակայաններից` մինչև 30 մգվ հզորության):
– Երկաթուղային ճանապարհները, ընդհանուր օգտագործման հանրապետական նշանակության ավտոճանապարհները, Երևանի մետրոպոլիտենը:
– Խողովակաշարային տրանսպորտի ձեռնարկությունները և կազմակերպությունները:
– Ջրատնտեսության և մելիորատիվ համակարգերն ու կառույցները:
– Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների ձեռնարկությունները:
– Ռադիոակտիվ և տրոհվող նյութեր (դրանց սարքավորումներ) արտադրող, ինչպես նաև այդ բնագավառում գիտահետազոտական և փորձա-կոնստրուկտորական աշխատանքներ իրականացնող ձեռնարկությունները:
– Ուղղիչ, աշխատանքա-վերադաստիարակիչ մարմինների ձեռնարկությունները:
– Կենսաապահովման ինժեներական ենթակառուցվածքի քաղաքային և շրջանային օբյեկտները (այդ թվում` էլեկտրամատակարարման, ջերմամատակարարման, գազամատակարարման, ջրմուղ-կոյուղու տնտեսության, քաղաքային արտաքին լուսավորության), դրանք շահագործող ձեռնարկությունները:
– Գազամատակարարման, գազիֆիկացման և գազի տնտեսության ձեռնարկությունները:
– Երևանի կոնյակի գործարանը:
Ցանկացած տիպի սպառազինության համակարգերի կամ դրանց տարրերի պատրաստման, զենքի և զինամթերքի, պայթուցիկ նյութերի արտադրության ձեռնարկությունները և այդ ուղղությամբ աշխատող նախագծային ինստիտուտներն ու փորձագիտական-կոնստրուկտորական բյուրոները, սոցիալ-մշակութային ոլորտի և փոստային կապի օբյեկտները, ինչպես նաև ուղևորատար հասարակական տրանսպորտի, հացամթերման և հացաթխման ձեռնարկությունները ենթակա են սեփականաշնորհման միայն Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ: