Ի՞նչ գույք ու եկամուտ ունի Դանիայում և Նորվեգիայում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանը

Սերժ Սարգսյանի մարտի 7-ին ստորագրված հրամանագրով Դանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, համատեղության կարգով, նշանակվել է Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կոպենհագեն)։

Ալեքսանդր Արզումանյանը Դանիայում Հայաստանի դեսպան է նշանակվել 2017թ-ի հուլիսի 12-ին։ 

Նա 2017թ-ի օգոստոսի 7-ին ներկայացրել է պաշտոնը ստանձնելիս գույքի և եկամուտների հայտարարագիրը, որում դեսպանը նշել է․

  • 1 բնակարան
  • դրամական միջոցները (պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ)` 10 հազար եվրո
  • եկամուտները (հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրը) շուրջ 2 միլիոն 300 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից

Նախքան դեսպանի պաշտոնին անցնելը, Արզումանյանը 2012-2017թթ.-ին պաշտոնավարել է որպես Ազգային ժողովի պատագամավոր՝ «Ժառանգություն» կուսակցությունից, եղել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը։
2012 թ-ին՝ պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է

  • 1 բնակարան
  • 20 հազար դոլար, որպես դրամական միջոց՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ։

2012-ի տարեկան հայտարարագրում նշվել է՝

  • 15 հազար դոլար, որպես դրամական միջոց՝ հարկային տարվա վերջում
  • 2 միլիոն 180 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից։

Նրա կինը՝ Մելիսա Բրաուն Ֆրեյզերը 2012թ-ի տարեկան հայտարարագրում նշել է՝ շուրջ 4,7 միլիոն դրամի եկամուտ, որոնք ստացվել են երկու աղբյուրից՝ աշխատավարձից։

2013 թ-ի տարեկան հայտարարագրում Ալեքսանդր Արզումանյանը հայտարարագրել է՝

  • 10 հազար դոլար, որպես դրամական միջոց՝ հարկային տարվա վերջում
  • 3 միլիոն 400 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից։

Մելիսա Ֆրեյզերը 2013-ին հայտարարագրել է 8 միլիոն 857 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է 3 աղբյուրից՝ աշխատավարձերից։

2014 թ-ի տարեկան հայտարարագրում Ալեքսանդր Արզումանյանը հայտարարագրել է՝

  • 10 հազար դոլար, որպես դրամական միջոց՝ հարկային տարվա վերջում
  • 5 միլիոն 120 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից

Մելիսա Ֆրեյզերը 2014-ին հայտարարագրել է 14 միլիոն 377 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից։

2015 թ-ի տարեկան հայտարարագրում Ալեքսանդր Արզումանյանը հայտարարագրել է՝ 7,3 միլիոն դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից։

Նրա կինը 2015-ին հայտարարագրել է 12 միլիոն 642 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից։

2016-ի տարեկան հայտարարագրում Ալեքսանդր Արզումանյանը հայտարարագրել է՝ 7,7 միլիոն դրամ եկամուտ,, որը ստացվել է աշխատավարձից։

Կինը, նույն տարում, հայտարարագրել է 15 միլիոն 145 հազար դրամ։ 

Որպես ԱԺ պատգամավոր, 2017 թվականին պաշտոնը դադարեցնելու մասին հայտարարագրում Արզումանյանը նշել է 1 բնակարանը և 2 միլիոն 300 հազար դրամ եկամուտը, որը ստացվել է աշխատավարձից։

Ալիսա Չիլինգարյան 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել