Ստամբուլ ուղևորվող ինքնաթիռը կործանվել է. 11 մարդ է զոհվել

Թուրքական ուղևորատար ինքնաթիռը կործանվել է Իրանի արևմուտքում: Այս մաիսն հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական կայքը:

Տվյալների համաձայն, ինքնաթիռը Արաբական Միացյալ Էմիրությունների Շարդի օդանավակայանից է սկսկել իր թռիչքը դեպի Ստամբուլ: Գետնին ընկնելուց հետո ինքնաթիռը վառվել է:

Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում գտնվում էին անձնակազմի 3 անդամները և 8 ուղևոր, բոլորը զոհվել են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել