Հայաստանի 20 համայնքներում այսօր` մարտի 11-ին, տեղական ինքնակառավարման ընտրություններին ժամը 17։00-ի դրությամբ, մասնակցել է ընտրողների 35.17 տոկոսը` 8024 ընտրող։ Այս մասին տեղեկանանում ենք կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Նշենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի եւ Շիրակի մարզերի թվով 19 համայնքներում, եւ ավագանու անդամի արտահերթ ընտրություն` Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում: Նշված 20 համայնքներից 4-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, եւ 10 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի հրապարակած տեղակատվության համաձայն՝ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Դեբետ համայքում՝ 63.36 տոկոս կամ 415 ընտրող, իսկ ամենացածրը՝ Մեծամոր (գյուղ) համայնքում՝ 17.09 տոկոս կամ 168 ընտրող։
Համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 19 թեկնածուներից 8-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 9-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ 2-ը` Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից: