2 տարի ժամկետով ազատազրկում՝ գույքի սեփականատիրոջը վնաս պատճառելու համար

Խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով սեփականատիրոջը կամ գույքի այլ տիրապետողին խոշոր չափերի վնաս պատճառելը, եթե բացակայում են հափշտակության հատկանիշները՝ պատժվում է տուգանքով՝ 200-400 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Այս մասին է սահմանում քաղաքացիական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածը:

Նույն գործողությունը, որը՝

1) առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել,

2) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

3) կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Իսկ նշված գործողությունները կազմակերպված խմբի կողմից կատարելու դեպքում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել