Ամուսնալուծությունից հետո ո՞ւմ է մնում համատեղ ստացված նվերը

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածով ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով:

Սակայն, ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի կողմից ստացված նվերը և ժառանգությունը, որը ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի չի ներառվում ամուսնական համատեղ ընդհանուր գույքի կազմում և հանդիսանում է համապատասխան անձի սեփականությունը:

Որպես բացառություն նախատեսվել է նաև ամուսիններից յուրաքանչյուրի անհատական օգտագործման գույքը (հագուստը, կոշիկը և այլն), բացառությամբ թանկարժեք իրերի և պերճանքի առարկաների: Եվս մեկ կարևոր բացառություն պետք է նշել այն գույքը, որը չնայած հանդիսանում է ամուսիններից մեկին (այսինքն ձեռք է բերվել ամուսնությունից առաջ կամ ստացվել է որպես նվեր կամ ժառանգությամբ), սակայն պարզվել է, որ ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին տվյալ գույքի նկատմամբ կատարվել են ներդրումներ, որոնք նշանակալի չափով ավելացրել են այդ գույքի արժեքը (օրինակ՝ հիմնական վերանորոգում, վերակառուցում, վերասարքավորում և այլն):

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել