Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է.
«Ադրբեջանցիների հետ գրվելով ֆեյսբուքում՝ խուսափեք «ա զ ռ ե» տառեր պարունակող չորս տառանոց բառից։ Ֆեյսբուքի ֆիլտրերը ավտոմատ բռնացնում են ու բլոկում այդ բառը կիրառելու համար, նույնիսկ մեկնաբանություններում»,-նշվում է հայտարարության մեջ:
Սամվել Մարտիրոսյանի խոսքով, վատն այն է, որ համակարգը նույնիսկ մի քանի տարվա մեկնաբանություններում է փնտրում նման բառեր: Սա վերաբերում է նաև այլ ազգերի վերաբերյալ նվաստացնող մականուններին։
Մեդափորձագետը խորհուրդ է տալիս, եթե հիշում եք, որտեղ եք նման մեկանաբանություն թողել (ինչը մի փոքր անհավանական է), ապա ջնջեք դրանք:
«Վերջին ամսվա մեջ մենակ ես տասնյակ զոհերի գիտեմ հենց սրա պատճառով։ Իսկ եթե բլոկ գցեց, նորը գերադասելի է նոր էջ չբացել, սպասեք, թող արգելանքի տակից դուրս գաք»,-նշում է նա: