Ովքե՞ր են աշխատանքից ազատման ռիսկ ունեցող անձիք

«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանվում է, թե ովքեր են աշխատանքից ազատման ռիսկ ունեցող անձիք աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձիք:
Այսպիսով՝
ա. մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի ավարտից հետո երեք ամսվա ընթացքում, որպես աշխատանք փնտրող անձ, հաշվառվել է “Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության մարզային և տարածքային կենտրոնների կողմից,
բ. ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո երեք ամսվա ընթացքում, որպես աշխատանք փնտրող անձ, հաշվառվել է «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության մարզային և տարածքային կենտրոնների կողմից,
գ. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ գործատուից ստացել է գրավոր ծանուցում և ծանուցումը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում, որպես աշխատանք փնտրող անձ, հաշվառվել է «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության մարզային և տարածքային կենտրոնների կողմից:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել