Որո՞նք են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ծնողների իրավունքները

«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 7-ն անդրադառնում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ծնողների(այլ օրինական ներկայացուցիչներ) իրավունքներին:

Օրենքով սահմանված իրավունքներն են`

ա) մասնակցելու երեխայի անհատական ուսումնական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը.

բ) անձի առավել արդյունավետ դաստիարակության և զարգացման համար հատուկ գիտելիքներ ստանալու նպատակով որպես ունկնդիր ուսումնական հաստատության ղեկավարի թույլվությամբ մասնակցելու միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական կրթության ուսումնական հաստատությունների պարապմունքներին.

գ)    ստանալու անհրաժեշտ խորհրդատվություն հատուկ կրթության հարցերով.

դ)    օգտվելու օրենքով սահմանված այլ իրավունքներից:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել