Ե՞րբ կարող է ԱՄՆ դեսպանատունը վիզա ստանալու դիմումատուին մերժել

Եթե վիզա ստանալու դիմումատուի դիմումը մերժվել է, Հյուպատոսական բաժնի աշխատակիցը դիմումատուին հանձնում է նամակ, որտեղ ներկայացված են վիզայի դիմումը մերժելու պատճառները։ Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:

Եթե մերժման մասին նամակի վրա նշված է 214(b), ապա դա, որպես կանոն, նշանակում է, որ դիմումատուն ԱՄՆ ներգաղթային օրենքների համաձայն այդ պահին իրավունք չունի ստանալու վիզա։ Եթե դիմումատուն որոշում է կրկին դիմել, ապա նա պետք է ներկայացնի նոր դիմում, վճարի վիզա ստանալու համար նոր վճար, պայմանավորվածություն ձեռք բերի նոր հարցազրույցի համար և ներկայացնի տեղեկություններ այն մասին, թե հանգամանքների ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել վիզա ստանալու համար առաջին դիմումից ի վեր։

Եթե մերժման մասին նամակի վրա նշված է 214(g), ապա, դրանում, որպես կանոն, ներառվում են լրացուցիչ գործողություններ, որոնք դիմումատուն պետք է ձեռնարկի՝ իր վիզա ստանալու դիմումի հետ կապված աշխատանքները շարունակելու համար։ Նամակում նաև նշված կլինեն հրահանգներ, թե ինչպես կատարել պահանջվող լրացուցիչ քայլերը։ Դիմումատուն ստիպված չի լինի կրկին կատարելու վիզա ստանալու համար դիմումի վճարը։

Երբեմն, դիմումների համար պահանջվում են լրացուցիչ վարչական ուսումնասիրում, որոնք կարող են հետաձգել վիզայի վերաբերյալ որոշման կայացումը։ Վարչական ուսումնասիրում պահանջվելու դեպքում, նամակի վրա կարող է նշված լինել 221(g) և կարող են սահմանվել լրացուցիչ հրահանգներ։

Վիզայի տրամադրումը մերժելու վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել Պետքարտուղարության հյուպատոսական հարցերի վեբկայք հետևյալ հասցեով՝ կայքը.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել