Պետական գնումների համակարգում որոշ թերություններ կան․ վարչապետը հանձնարարական տվեց

2018 թվականի հունվարի 18-ին կառավարությունն ադրադարձել էր 2017 թ-ի 2016թ-ի համեմատությամն պետական գնումների և կատարված աշխատանքների գործընթացներում մեկ միավորի գնի փոփոխության վերլուծության հարցին։ Այս մասին այսօր՝ մարտիվ 6-ին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Ներկայացված տեղեկատվության ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են թերություններ, մասնավորապես ըստ նախարարությունների հիմնական ապրանքների տեխնիկական բնութագրերի, չափման միավորների տարբերություններ և շեղումներ, ինչպես նաև որոշ ապրանքների փաստացի ձեռքբերման միավորի գնի և պլանավորվածի միջև անհամապատասխանություններ։ Չնայած՝ ապրանքի  փաստացի ձևավորված գինը՝ պլանավորված գնի համեմատությամբ հանգեցնում է խնայողություն, սակայն նշվածը հանդիսանում է ոչ հստակ և ոչ ամբողջական արդյունք»,-նշեց վարչապետը։

Ելնելով վերոնշյալից Կարեն Կարապետյանը հանձնարարեց ֆինանսների նախարարին երկամսյա ժամկետներում քննարկել գործադիր մարմինների հետ և մշակել և նախարարության կայքում հրապարակել հիմնական սպառման 20-30 ապրանքների օինակելի տեխնիկական բնութագրեր։

Բացի սրանից, մեկամսյա ժամկետում մշակել և հրապարակել յուրաքնաչյուր ձեռք բերվող ապրանքի, բացառությամբ դեղամիջոցների, մեկ միասնական չափման միավոր։ Երկամսյա ժամկետում առողջապահության  նախարարի հետ մշակել և կայքերում հրապարակել յուրաքանչյուր դեղամիջոցի միասնական չափման միավոր։

Նա նաև հանձնարարեց հանրապետական գործադիր մարմիններին գործնականում ապահովել ապրանքների և ծառայությունների պլանավորումը, ըստ վերջնական սպառման կոնկրետ ապրքնների, այլ ոչ թե՝ ապրանքնախմբերի, իսկ գնումները պլանավորելիս առաջնորդվել ֆինանսների նախարարության կողմից հրապարակված ուղենիշային բնութագրերով և չափման միավորներով։

«Մենք 2017-ին ֆիքսել ենք, որ պրակտիկորեն բոլոր գնումների մեջ ունենք որոշակի տնտեսումներ և էֆեկտներ, մյուս կողմից, այն բյուջեները, որը պլանավորում ենք, ըստ նախարարությունների, ունենք ավելցուկ գումարներ, որը վերագրվում է, որ այսքանը ավելացել է, խնայվել է, այդ գումարը հետ վերադարձրեք, բայց իրական պատճառը ոչ թե խիստ խնայողական ձեռքբերումներն են, չնայած դրանք էլ կան, այլ պլանավորման ժամանակ շատ ենք պլանավորում ու այդտեղ առանձնապես մեծ խնայողություն չկա։Չնայած, ֆիքսում եմ, որ տենդեռներով անցկացրած բոլոր նախարարությունների բոլոր գնումների միջև ունենք գների իջեցում», – ասաց Կարեն Կարապետյանը։

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել