Կենսաթոշակը վերահաշվարկելը

Աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե`

  1. փոխվել են հիմնական կենսաթոշակի չափը կամ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը.
  2. կենսաթոշակառուն ներակայացրել է տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց (վերահաշվարկելուց) հետո առնվազն վեց ամիս աշխատած լինելու մասին տեղեկանք` օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամ.
  3. կենսաթոշակառուն ներկայացրել է մինչև կենսաթոշակ նշանակելը (վերահաշվարկելն) ընկած ժամանակահատվածի վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր:

Քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմերի անդամների, բորտօպերատորի, բորտուղեկցորդի, կարգավարի (դիսպետչերի) երկարամյա ծառայության կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե նա ներկայացնում է թռիչքային կամ օդային երթևեկության կառավարման աշխատանքներին ոչ պիտանի ճանաչված լինելու մասին թռիչքաբժշկական փորձագիտական հանձնաժողովի տված` օրենսդրությամբ սահմանված ձևի տեղեկանք:

Սոցիալական կենսաթոշակը վերահաշվարկվում է հիմնական կենսաթոշակի չափը փոխվելու դեպքում:

Զինվորական կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե`

  1. փոխվել է զինծառայողների դրամական բավարարման կամ հիմնական կենսաթոշակի չափը.
  2. կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվել է Պետական կենսաթոշակների մասին ՀՀ Օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով սահմանված կարգով: Այս դեպքում կենսաթոշակը վերահաշվարկվում է գրավոր դիմելու դեպքում` հաշվի առնելով վերջին զինծառայությունից արձակվելու օրվա դրությամբ զինծառայողի ունեցած զինվորական ծառայության ստաժը և ամսական դրամական բավարարման ու սննդի փոխհատուցման գումարը:
  3. Կենսաթոշակը վերահաշվարկվում է կենսաթոշակը վերահաշվարկելու հանգամանքներ առաջանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով սահմանված դեպքերում` տվյալ ամսվա 1-ից:                                                                                                                                 Իրազեկման աղբյուրը՝  «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ Օրենք հոդված 38-րդ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել