Դատավորի կողմից հուշում կատարելը մրցակցության և իրավահավասարության սկզբունքի խախտու՞մ է

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածը սահմանում է, որ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա: Դրա հետ մեկտեղ՝ դատարանը դատավարության մասնակիցներին ապացույց ներկայացնելու անհրաժեշտության մասին տեղեկացնելու պարտականություն չունի:

Քաղաքացիական դատավարության ընթացքում կողմերն իրավահավասար են և պետք է գտնվեն հավասար կարգավիճակում՝ ունենալով նույն իրավունքները և այդ իրավունքներից օգտվելու հավասար հնարավորություններ: Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի ներկայացնել ապացույցներ, իսկ չներկայացնելու դեպքում կողմը պետք է կրի դրա անբարենպաստ հետևանքները: Դատավորը որևէ կերպ չպետք է առաջարկի, հուշի, օժանդակի կողմերից որևէ մեկին ներկայացնելու այս կամ այն ապացույցը: Հակառակ պարագայում կխախտվի մրցակցության և իրավահավասարության սկզբունքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել