Ովքե՞ր են տարվա լավագույն դատավորները

Մարտի 1-ին կայացել է ՀՀ դատավորների հերթական ընդհանուր ժողովը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկվել էր նաև «Տարվա լավագույն դատավոր» անվանակարգում հաղթող ճանաչված դատավորների մրցանակների հանձնումը: Այս տարի ժողովի ընթացքում մրցանակներ են հանձնվել թվով տասը դատավորի:

Այդ նպատակով ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը 2018 թվականի փետրվարի 22 թիվ 15Լ որոշմամբ ձևավորել է հանձնաժողով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի գլխավորությամբ: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ՀՀ վճռաբեկ դատարանի պալատների նախագահները և վերաքննիչ դատարանների
նախագահները: Հանձնաժողովը, կատարելով համապատասխան ուսումնասիրություններ, ներկայացրել է իր
եզրակացությունը:

Այսպիսով, 2017 թվականի «Տարվա լավագույն դատավոր» են ճանաչվել՝

Քաղաքացիական գործեր քննող դատավորներից՝ Երևան քաղաքաի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Աննա Փիլոսյանը, Նորա Կարապետյանը, Արթուր Ստեփանյանը, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանը, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը:

Քրեական գործեր քննող դատավորներից՝ Երևան քաղաքի  ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր  Ռոբերտ Պապոյանը, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Դավիթ Սարգսյանը, Արսեն Սարդարյանը, Նապոլեոն Օհանյանը:

Վարչական դատարանից լավագույնն է ճանաչվել դատավոր Մերի Համբարձումյանը:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել