Բարձրագույն դատական խորհրդի 5 դատավոր անդամներն արդեն ընտրված են, քվեարկությունն ավարտվել է, այս պահին հաշվում են քվեաթերթիկները: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանից: Րոպեներ անց հայտնի կլինեն քվերակության հաղթողների անունները:
Նշենք, որ ԲԴԽ-ի առաջին կազմի դատավոր անդամների համար իր թեկնածությունն է առաջադրել 19 դատավոր: Բարձրագույն դատական խորհուրդը 10-ը անդամից է կազմված լինելու:
Հինգ անդամին նախօրեին ընտրել է Ազգային ժողովը: Դրանք են Գագիկ Հարությունյանը, Գևորգ Դանիելյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Հայկ Հովհաննիսյանը և Սերգեյ Մեղրյանը:
Թեկնածուներն են.
Վճռաբեկ ատյան
Անտոնյան Սուրեն
Դրմեյան Մամիկոն
Հակոբյան Գոռ
Հակոբյան Ռուզաննա
Վերաքննիչ ատյան
Բաբայան Արա
Խանդանյան Գագիկ
Հովակիմյան Նարինե
Չիլինգարյան Կարեն
Չիչոյան Սերգեյ
Առաջին ատյան
Բաբայան Արսեն
Բալայան Դավիթ
Բեկթաշյան Արմեն
Խաչատրյան Արմեն
Հովնանյան Վարդուհի
Հովսեփյան Սիմիզար
Ղազարյան Արգիշտի
Մազմանյան Գայանե
Մխիթարյան Անի
Պետրոսյան Կարինե
Եվգենյա Համբարձումյան