Անցան 10 տարիները, երբ Հայաստանի իշխանությունները գնդակահարեցին սեփական ժողովրդի. մեկնարկեց ՀԱԿ-ՀԺԿ մարտիմեկյան հավաքը

Մեկնարկեց Հայ Ազգային Կոնգրես-Հայ ժողովրդական կուսակցություն հավաքը՝ նվիրված 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձություններին:

«Աչք թարթելու նման անցան 10 տարիները, երբ Հայաստանի իշխանությունները գնդակահարեցին սեփական ժողովրդին: Գնդակահարեցին առնվազն 10 քաղաքացու և մեր երկիրը, ինչպես հոկտեմբերի 27-ին ետ ընկավ երկրագդի հետամնաց երկրների շարքը: Այդ օրը Ազատության հրապարակում գնակահարվեց ժողովրդավարությունը: 10 ատրիները ոչինչ չեն տվել, ի հեճուկս այն խոստումների, որոնք տվել են նախարարները, իրար հաջորդող դատախազները ու նախագահները: Բացահայտումներ չեն լինելու, իրենք իրենց չեն դատի»,-իր ելույթում նշեց Արամ Մանուկյանը:

Հավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Ալեքսանդր Մյասնիկյանի արձանը՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու մարտի 1-ի 10 զոհերի հիշատակին:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան ժամը 6։30-ին ՀՀ ՆԳՆ և նրանց աջակցող ուժերը, անսպասելիորեն հարձակում գործելով Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների վրա, դաժան կերպով ցրեցին բողոքարարներին, որոնց թիվը, ըստ հաղորդվող տվյալների, կազմում էր 700-1000 մարդ։ Ականատեսների վկայությամբ իշխանական ուժերը զենքեր և նռնակներ էին տեղադրել քնած բողոքարարների արանքում, իսկ հետո պնդելով, որ կանխում են պետական հեղաշրջման փորձ, գրոհել էին ժողովուրդի վրա։ Ոստիկանությունն անցել էր մահակների ու էլեկտրական հարված հասցնող սարքերի կիրառման։ Ցուցարարներից ոմանք ոստիկանների հարձակման պահին կարողացան փախչել։ Տասնկյակ անձինք ստացան ծանր վնասվածքներ. ավելի քան 100-ը ձերբակալվեցին։ Վկաներից մեկը Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությանը հայտնել էր, որ հրապարակում իրենց երկու կողմից մոտեցել են սաղավարտներով, պլաստիկ վահաններով և ռետինե մահակներով զինված ոստիկանության հատուկ ջոկատներ։ Վերջիններս, ըստ ականատեսների, առանց նախազգուշացման սկսել են ցանել ջուր ու իրենց ռետինե մահակներով ու էլեկտրական հարված հասցնող սարքերով հարձակվել ցուցարարների վրա։ Արդեն ժամը 11։00-ին մոտ Ազատության հրապարակն ամբողջությամբ շրջափակված էր ոստիկանների կողմից. տարածքը թափոններից ու արյան հետքերից մաքրելու համար օգտագործվում էին ջրի մեծ տակառներ (միևնույն ժամանակ, ոստիկանության հատուկ զորրքերը անում էին ամեն ինչ՝ անցորդներին տարածքը լուսանկարել թույլ չտալու համար)։ Կարապի լճի սրճարանը չորս կողմից փակել էին վրանի քաթանով, որպեսզի տեսանելի չլինի՝ ինչ է կատարվում ներսում։ Ըստ շրջանառվող լուրերի՝ ցուցարարներին ֆիզիկական բռնության ենթարկելու համար Հայաստան էին բերվել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զորքեր, քանի որ Երևանի ոստիկանությունը դժկամություն էր հայտնել նման գործողությունների դիմելու հրահանգին։ Ժամը 11։30-ի սահմաններում Ազատության հրապարակից մինչև Հյուսիսային պողոտա, այնուհետև՝ դեպի Ֆրանսիայի դեսպանատուն շարժվեցին շուրջ 1000 խաղաղ ցուցարարներ։ Ցուցարարներից Հրազդան Քաղաքի բնակիչ Սարո Վահանի Կոստանյանն շրջանառվող լուրերի համաձայն Ոստիկաների դաժան ծեծից կորցրել է աչքի տեսողություն։ 1։30-ին մոտ տարածք բերվեց ոստիկանության զրահապատված անվասայլակը, որի շուրջ հավաքվեց ահագնացող ժողովուրդը։ Ժամը 2-ին մոտ հրապարակում հավաքված բազմությունը շուրջ 150,000-ով գերեզանցում էր նախորդ օրերին հավաքված բազմությանը։ Ոստիկանության հատուկ ծառայողների թիվը գերազանցել էր 3000-ը։

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել