Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ժամանակ իրականացվում է նրանց առողջական վիճակի հետազոտում և բժշկական փորձաքննություն: Զինվորական հաշվառման վերցնելու և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ժամանակ քաղաքացիների հետազոտումը, փորձաքննությունը և բուժումը կատարվում է առաջնահերթ և անվճար:
Քաղաքացին իրավունք ունի ծանոթանալու իր առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության ընթացքին, իրավունք ունի ստանալու դրանց արդյունքներով տրված եզրակացություններն ու այլ փաստաթղթերը, ներկայացնելու առաջարկություններ, բացատրություններ կամ առարկություններ, բողոքարկելու իր առողջական վիճակի վերաբերյալ տրված եզրակացությունը:
Կարգավորումը տրված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով: