2 մարդու մահվան մեջ մեղադրվող Սարգիս Վարդանյանի եղբոր գործը քննվում է դատարանում

Սերժ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել  Ռոբերտ Հայրապետյանի հետ «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Սարյան փողոցով երթևեկելու ընթացքում դիտավորությամբ  հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու համար, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, այդ թվում Շանթ Մագարյանի նկատմամբ բռնություն գործադրելով: Գործը այժմ քննվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ նստավայրում:

Սերժ Վարդանյանի հետ է եղել նաև նրա ընկերը՝ Ռոբերտ Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ Սերժ Վարդանյանի եղբորը՝  Սարգիս Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 244-րդ հոդվածով՝ 2 մարդու մահ առաջացրած ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և  ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար։

Հունվարի 8-ին Երևանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել էր «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Սարգիս Վարդանյանը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել