Ոստիկանության Տարոնի բաժնի և ԱՎՎ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 23-ին, ժամը 17.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանից, ժամը 19.45-ին, բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Ստեփան Ղ.-ն:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Նշենք, որ տղամարդը 2000թ. մարտի 12-ից ոստիկանության Վանաձորի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 362 հոդվածի (դասալքությունը) 1-ին մասի մեղադրանքով: