«Ելք» խմբակցությունը կդիմի է ՍԴ

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության իրավաբանները պատրաստել են Սահմանադրական դատարան դիմում՝ ՀՀ նախագահի ընտրությունների շուրջ ստեղծված սահմանադրական խառնաշփոթի հարցով։ Այս մասին իր ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Դիմումով Սահմանադրական դատարանից պահանջում ենք հակասահմանադրական ճանաչել ԱԺ կանոնակարգի այն դրույթները, որոնցով նախատեսվում է հանրապետության նախագահին ընտրել Ազգային ժողովում»,-գրված է հայտարարության տեքստում:

Նաև առաջարկվում է երկրի չորրորդ նախագահի ընտրություններն անցկացնել համաժողովրդական քվեարկությամբ։ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է ԱԺ 21 պատգամավորի ստորագրություն։

«ՍԴ դիմումի տեքստը ուղարկել ենք «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներին, առաջարկելով ստորագրել»,-ասված է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել