Առողջապահական հաստատությունների պահանջները, պայմանները չեն արդիականացվել, չեն համապատասխանում ժամանակակից չափանիշներին․ վարչապետ

Գործադիրի այսօրվա նիստին առողջապահական հաստատությունների քաղաքաշինական նորմերի վերանայման հացրին վարչապետն այսպես անդրադարձավ՝ «Ես կարծում եմ՝ սա միայն առողջապահությանը չի վերաբերվում, համենայնդեպս, հիմա այս ոլորտը կարգավորենք ու քայլ առ քայլ գնանք»։
«Առողջապահական հաստատությունների կառուցման ու գործող կենտրոնների արդիականացման ներդրումային ծրագրեր մշակելիս անհրաժեշտ է սահմանել նման կենտրոններին ներկայացվող պահանջները, պայմանները, այդ թվում՝ ճարտարապետական լուծումները և ֆունկցիոնալ կառուցվածքը:
Բժշկական հաստատություններին վերաբերվող գործող քաղաքաշինական նորմատիվ ակտերը ընդունվել են 1989 թվականին, չեն արդիականացվել և չեն համապատասխանում միջազգային փորձում ընդունված ժամանակակից չափանիշներին ու պահանջներին, ինչպես նաև սահմանափակում են փոքր ծավալի բժշկական ծառայություններ մատուցող հաստատություններ կառուցելու հնարավորությունները», -ասաց Կարեն Կարապետյանը:
Հաշվի առնելով այս ամենը, վարչապետը առողջապահության նախարարին ու քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց համատեղ ուսումնասիրել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել առողջապահական հաստատություններին ներկայացվող քաղաքաշինական նորմերի վերանայման, արդիականացման ու միջազգային չափանիշներին համապատասխանեցմանն ուղղված առաջարկություններ:
«Վերջերս կառուցում ենք բժշկական հաստատություններ, որի հաստատուն ծախսերի տակից դուրս գալը պրակտիկորեն անհնար է՝ ընդհանուր օգտագործման մեծ տաֆրածքներ, բարձր պատալոկներ, դրանց տաքացումը, աշխարհում նման բան չկա», – մեկնաբանեց Կարեն Կարապետյանը:
նախատեսված 2 ամսի փոխարեն վարչապետը հանձնարարեց առաջարկությունները ներկայացնել մեկամսյա ժամկետներում։

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել