Օրինապահ հարկ վճարողների կյանքը կհեշատցվի․ Կարեն Կարապետյանը նոր հանձնարարական է տվել

2017-ին պետական բյուջեի եկամուտները 2016-ի համեմատությամբ աճել են շուրջ 125 միլիարդ դրամով։ Գործադիրի այսօրվա նիստին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը։

Վարչապետի խոսքով, հարկային ստվերի ռիսկերի նվազեցման խնդիր դեռևս առկա է; Սրանից բացի, խնդիկրներ կան օրենսդրական ոչ հստակ կարգավորումների հետևանքով հարկերի վճարումից խուսափելու կամ արհեստական նվազեցնելու, ինչպես նաև հարկային արտոնությունների հստակության ու նպատակային օգտագործման հարցերում:

«Նշվածի կապակցությամբ ՊԵԿ-ի կողմից վերջերս կազմակերպվել են թվով 18 ոլորտների ավելի քան 500 հարկ վճարողների հետ հանդիպումներ և կատարվել են ուսումնասիրություններ, արդյունքում արձանագրված խնդիրների ուսումնասիրությունները, այդ թվում՝ հարկային ստվերի վերաբերյալ, գտնվում են նաև մի շարք այլ գործադիր մարմինների իրավասությունների տիրույթում»,-ասաց Կարեն Կարապետյանը:

Վարչապետը ՊԵԿ նախագահին հանձնարարեց 7-օրյա ժամկետում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խնդիրները ըստ ոլորտների փոխանցել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին՝ ներկայացնելով դրանց հնարավոր լուծման առաջարկություններ:

«Կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ 10-օրյա ժամկետում մշակել ու ներկայացնել միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ որոշման նախագիծ՝ հստակ սահմանելով, որ համապատասխան խումբը սեղմ ժամկետներում կառավարության աշխատակազմ կներկայացնի օրինապահ հարկ վճարողների նկատմամբ վարչարարության մեղմացման, հարկային ստվերի ռիսկերի նվազեցման, դրան նպաստող մեխանիզմների վերացման ու ոչ հստակ կարգավորումների շտկման, արտոնությունների կիրառման հստակեցման, ինչպես նաև վերհանված ոլորտային ու համակարգային խնդիրների լուծումների վերաբերյալ առաջարկություններ», – ասաց Կարեն Կարապետյանը:

Նա նաև հավելեց, որ բոլոր լուծումները, որոնք որ այդ աշխատանքային խումբը ներկայացնելու է, համար առաջին պայմանը օրինապահ հարկ վճարողների կյանքը հեշատցնելն է։

Ալիսա Չիլինգարյան  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել