Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում, «Բազմազավակ ընտանիքների մասին» օրինագծի քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը դեմ է աևտահայտվել բնակչությանը միանվագ նպաստների տրամադրման ներկայիս համակարգին՝ ասելով, որ ապահովված ընտանիքները չպետք է ստանան այդ նպաստները (օրինակ, երեխայի ծննդի կամ ընտանիքի անդամի մահվան դեպքում):
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ նոր օրենքը սահմանում է այն հիմնական ուղղությունները, որոնցով բազմազավակ ընտանիքները կարող են պետական աջակցություն ակնկալել` սոցիալական աջակցություն, բժշկական օգնություն, բնակարան ձեռք բերելու օգնություն, արտոնյալ կենցաղային վարկեր, ինքնազբաղվածության աջակցություն և այլն:
«Հնարավոր չէ բազմազավակ ընտանիքներին տարբերական օգնություն ցուցաբերել` կախված օրացուցային տարուց, ուստի նորմերը և քաղաքական սկզբունքները պետք է ամրագրվեն օրենքում: Բազմազավակ ընտանիքների աշխատող անդամներին պետք է ազատել եկամտահարկից, բազմազավակ մայրերի կենսաթոշակը այլ կերպ հաշվարկել (ոչ թե ստաժով), հարկերից ազատել բազմազավակ ընտանիքների տնտեսական գործունեությունը և նրանց անտոկոս հիփոթեքային վարկեր տրամադրել»,-նշել է նա:
Որոշվել է վերանայել օրինագիծը:
Եվգենյա Համբարձումյան