2017թ-ի նոյեմբերի 9-ին կառավարությունն անդրադարձ է կատարել վարչական կարգով վարչական ակտերի բողոքարկման արդյունավետության բարձրացման և վարչական դատարանների բեռնաթափման հարցին։ Արդարադատության նախարարության կողմից արդեն իսկ մշակվել են իրավական ակտերի նախագծեր՝ ուղղված նշված հարցերի կարգավորմանը։ Այս մասին կառավարության հերթական նիստին՝ փետրվարի 22-ին ներկայացրեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ իր հանձնարարականը տալով այս խնդրի շուրջ։
«Միաժամանակ, իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձագանրվել են շուրջ 1000 անավարտ վերաքննիչ բողոքներ, որոնք ներկայացվել են վարչական մարմինների կողմից, չնայած, նման գործերի կապակցությամբ բողոք ներկայացնելու անհրաժեշտությունը հստակ չէ, քանի որ առկա է ձևավորված միասնական դատական պրակտիկա և դատաքննության ընթացքում արաձանագրվել են ապացույցների լիարժեքության խնդիրներ։ արդյուքնում նման բացասաբար է ազդում վարչական վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածության վրա, նույնիսկ այն պարագայում, որ վերջերս կառավարության նախաձեռնությամբ վարչական վերաքննիչ դատարանի դատավորների թիվն ավելացվել է 3-ով»,-ասաց վարչապետը։
Վարչապետը ոստիկանության պետին հանձնարարեց, իսկ քաղաքապետին առաջարկեց մեկամսյա ժամկետում լրացուցիչ ուսումնասիրել վարչական վերաննքիչ դատարանում ներկայացված այն բողոքները, որոնց կապակցությամբ դատարաններում արձանագրվել են ապացույցների հավաքագրման, լիարժեքության, մեկնաբանման թերություններ, ձևավորված է միասնական դատական պրակտիկա և նման դեպքերում ձեռնարկել վերաքննիչ ներկայացված նման բողոքները հետ վերցնել։
Նա նաև հանձնարարեց առավել հաճախ ներկայացվող նմանատիպ բողոքների հետ կապված հստակեցումներ անել, ներկայացանել առաջարկություններ, արդյունքների վերաբերյալ ներկայացնել տեղեկատվություն՝ կառավարության աշխատակազմ։
Ալիսա Չիլինգարյան