ԱՊՊԱ վճարումները ՄոբիԴրամի վճարային տերմինալներով` 0% միջնորդավճարով

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այժմ հնարավոր է ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության ԱՊՊԱ վճարումներն իրականացնել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում տեղադրված ՄոբիԴրամ-ի վճարային տերմինալների միջոցով:

ՄոբիԴրամի վճարային տերմինալներով ԱՊՊԱ վճարումները կատարվում են առանց միջնորդավճարի, իսկ գանձվող ապահովագրավճարը 5%-ով ավելի ցածր է, քան այն դեպքում, երբ վճարումն անմիջապես կատարվում է ապահովագրական ընկերությունների գրասենյակներում:

ՄոբիԴրամ-ի վճարային տերմինալների միջոցով հնարավոր է կատարել հետևյալ ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ վճարումները՝ «Արմենիա Ինշուրանս», «Ինգո Արմենիա», «Նաիրի Ինշուրանս», «ՌԵՍՈ», «Ռոսգոսստրախ-Արմենիա» և «ՍԻԼ Ինշուրանս»:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կամ www.mobidram.am կայքերից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել