Փետրվարի 19-ին տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության Կառավարման խորհրդի առաջին նիստը, որի ընթացքում կառավարման խորհրդի փոխնախագահ է ընտրվել ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը։ Միջազգային կապերի պատասխանատու է ընտրվել ԼՀԿ Երևանի խորհրդի նախագահ Վիկտոր Ենգիբարյանը։
Ստորև ներկայացնում ենք Մանե Թանդիլյանի կենսագրությունը.
Ծնվել է 1978թ. ապրիլի 3-ին Ալավերդի քաղաքում:
1999թ. ավարտել է Երեւանի պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետը: Մանկավարժ: 2002թ.՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարման բաժինը: Բիզնեսի կառավարման մագիստրոս:
2003-2004թթ. աշխատել է «Գառնի Ինվեստմենթ ընդ Դիվելոփմենթ» ՓԲԸ ֆինանսական վերլուծաբան: 2004թ.՝ «Արարատ Գոլդ Ռիքավորի Քոմփանի» ՍՊԸ հաշվապահ: 2004-2006թթ.՝ «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ գլխավոր հաշվապահ: 2006-2008 թթ.՝ «Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիսիս» ՓԲԸ գլխավոր հաշվապահ: 2009-2017թթ.՝ «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ ֆինանսական տնօրենի տեղակալ, գլխավոր հաշվապահ: 2016 թվականից Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի՝ ACCA (Association of Chartered Certified Accountantse) անդամ է:
2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Ձեզ ենք ներկայացնում Վիկտոր Ենգիբարյանի կենսագրությունը.
Ծնվել է 1981թ. հուլիսի 11-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքում։
Սովորել է Երևանի Պետական Համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետում։
Բոխումի Համալսարանի (Գերմանիա) հասարակագիտության ֆակուլտետ՝ եվրոպագիտություն և տրանսնացիոնալ կորպորացիաների կառավարում:
Վերապատրաստվել է Լոնդոնի Պառլամենտական միջազգային կենտրոնում, Հագենի հեռակա համալսարանում։
Աշխատել է ՀՀ ՊՆ ՄԱԿ-ի հետ համատեղ ականազերծման ծրագրում՝ որպես ականների քարտեզագրող:
2005 թ-ին հիմնադրել և ղեկավարում է Միջազգային Եվրոպական շարժման հայաստանյան խորհուրդը:
Իրականացրել է զարգացման և բիզնես խորհրդատվություն Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և UNDP-ի համար։
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների ամսագրի խմբագրական խորհրդի անդամ է և «Տնտեսական համագործակցության Եվրոպական լիգա»-ի հայաստանյան կառույցի գլխավոր քարտուղար:
Հայ Ակադեմիականների Միության գործադիր խորհրդի անդամ է։
Սովորում է Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում (մինչև 2018 թ-ի հունիս)։
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Եվգենյա Համբարձումյան