Նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքը՝ որոշում եմ.
Ազգային և հոգևոր արժեքների պահպանման և զարգացման գործում ներդրած ավանդի համար Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով»:
Մեկ այլ հրամանագրի համաձյան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով» է պարգևատրվել Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։