Նուբարաշենի կոյուղու համակարգը վնասվել է հողի սողանքի պատճառով․ Դավիթ Հարությունյան

Նուբարաշենի կոյուղու համակարգը վնասվել է հողի սողանքի պատճառով։ Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։

«Լուծումն իրականում շատ պարզ չէ այդտեղ։ Այն լուծումը, որ հիմա է տրվում այդտեղ, այդ լուծումը ժամանակավոր է։ Անցած տարվանից մենք ձեռնամուխ ենք եղել այդ աշխատանքներին՝ նախագծեր կազմելու, այս տարի պատրաստվում էինք իրականացնել գնում։ Ի տարբերություն մասնավոր կազմակերպության, որը կարող է որոշում կայացնել, ծախս իրականացնել և, ենթադրենք, աջակցել մեր համակարգին, որպեսզի կատարվեն աշխատանքներ, մենք՝ որպես պետական մարմին չենք կարող նման քայլ ձեռնարկել, մենք նման քայլ ձեռրնարկում ենք միմիայն գնումների եղանակով»,-նշեց արդարադատությա նախարարը։

Դավիթ Հարությունյանը նաև ընդգծեց, որ պետական մարմինը, բնականաբար, պատասխանատու է շինության յուրաքանչյուր թերության համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Ալիսա Չիլինգարյան

Ալեքսանդր Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել