2017թ-ի ամենակարևոր օրենսդրական աշխատանքը պայմանավորված է եղել սահմանադրական օրենքների ընդունմամբ․ Դավիթ Հարությունյան

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր՝ փետրվարի 20-ին ամփոփել է նախարարության 2017 թվականի գործունեությունը:

Նրա խոսքով նախարարությունը նախորդ տարի ունեցել է  6 գերակա խնդիր, 18 միջոցառում, իսկ աշխատանքի գնահատականը կազմել է 92,2 միավոր։

«2017թ-ի ամենակարևոր օրենսդրական աշխատանքը պայմանավորված է եղել սահմանադրական օրենքների ընդունմամբ։ Մենք պետք է այս ժամանակահատվածում ընդունեինք այս ժամանակահատվածում մի շարք սահմանադրական օրենքներ և այդ սահմանադրական օրենքներից 6-ը մշակվել և ընդունվել են առ այս պահը, իսկ Ազգային ժողովը քննարկում է վերջին սահմանադրական օրենքը՝ «Հանրաքվեի մասին օրենքը»»,-ներկայացրեց նախարարը։

Նախարարաը նաև նշեց, որ իրավական նորմատիվ ակտերի վերաբերյալ  փորձագիտական եզրակացություններ տալու աննախադեպ թիվ է գրանցվել այս տարի՝ 6680-ը։

Որպես կարևորագույն փոփոխություն, նախարարը նշեց Դատական օրենսգրքի ընդունումն ու դատական համակարգի նոր կոնցեպտը։

«Մենք արդեն ստեղծել ենք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության մեկ դատարան և նպատակը եղել է դատավորների ծանրաբեռնվածությունը հավասարապես բաշխել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչական շրջանների դատարաններում տարբեր գործերի հոսք կար և դատավորների գերծանրաբեռնվածություն էր որոշակի գորժերով, մյուսներով՝ թերծանրաբեռնվածություն»,-ասաց Դավիթ Հարությունյանը։

Արդարադատության նախարարը նաև նշեց, որ սա ունի հակակոռուպցիոն ուղղվածություն։

Մանրամասները՝ տեսանյութում 

Ալիսա Չիլինգարյան 

Ալեքսանդր Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել