2018 թվականի հունվարի 17-ին ընդունված օրենսդրական փոփոխության համաձայն՝ նոր փոփոխություն է կատարվել Սահմանադրական դատարանի մասին օրենքում:
«Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը և անդամները» բառերը կփոխարինվեն «Սահմանադրական դատարանի նախագահը, փոխնախագահը և դատավորները» բառերով:
Նշենք, որ նախկինում «Սահմանադրական դատարանի դատավոր» տերմինը չէր օգտագործվում և Սահմանադրական դատարանում չկար փոխնախագահի պաշտոնը:
Օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը՝ ապրիլի 9-ին:
Եվգենյա Համբարձումյան