Քրեական գործերով երեք դատավորների անունները ժամանակավորապես կհանվեն գործերի բաշխման ցանկից

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայարի քրեական գործերով երեք դատավորներ դիմում են ներկայացրել դատարանների նախագահների խորհրդի նախագահին։ Այս մասին տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը։

Դատավորներ Արմեն Բեկթաշյանի, Գագիկ Պողոսյանի և Արշակ Վարդանյանի անունները փետրվարի 14-ից մինչև մարտի 14-ը կհանվեն քրեական գործերի բաշխման ցանկից:

Դատավորները պատճառաբանել են, որ խնդիրը կապված է ծանրաբեռնվածության հետ։  Դատարանների նախագահների խորհուրդը բավարարել է նրանց դիմումները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել