Գրավի պայմանագիրը պետք է կնքվի գրավոր. ի՞նչ պահանջներ է սահմանում օրենքը

Գրավի առարկա կարող է լինել ցանկացած գույք, այդ թվում` գույքը, բացառությամբ շրջանառությունից հանված գույքի, պարտատիրոջ անձի հետ անխզելիորեն կապված պահանջների` ներառյալ ալիմենտի, կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման պահանջների, պետական անվանական այն արժեթղթերիշ: Այս մասին սահմանում է քաղաքացիական օրենսգիրքի 234-րդ հոդվածը:

Գգույքի գրավը, որը չի կարող բաժանվել առանց դրա նշանակության փոփոխման, չի կարող գրավ դրվել մաս առ մաս:

Առանց գույքի սեփականատիրոջ համաձայնության` վարձակալության իրավունքի գրավը չի թույլատրվում:

Գույքի առանձին տեսակների գրավը, մասնավորապես` քաղաքացիներին պատկանող այն գույքի, որի վրա բռնագանձում տարածել չի թույլատրվում, կարող է արգելվել կամ սահմանափակվել օրենքով:

Հհամատեղ սեփականության ներքո գտնվող գույքը կարող է գրավ դրվել միայն բոլոր սեփականատերերի գրավոր համաձայնությամբ:

Ընդհանուր բաժնային սեփականության մասնակիցը կարող է ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքում իր բաժինը գրավ դնել առանց մյուս սեփականատերերի համաձայնության:

Գրավառուի պահանջով այդ բաժնի վրա բռնագանձում տարածելու դեպքում այն վաճառելիս սահմանվում են գնելու նախապատվության իրավունքի մասին կանոնները:

Գրավի պայմանագրով, իսկ օրենքի հիման վրա ծագող գրավի դեպքում` օրենքով կարող է նախատեսվել գրավատուի կողմից ապագայում ձեռք բերվելիք գույքի և գույքային իրավունքների գրավ:

Գրավն ապահովում է գրավառուի պահանջն այն ծավալով, որն այն ունի փաստացի բավարարման պահին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով կամ օրենքով: Այդ պահանջը մասնավորապես ներառում է տոկոսները, տուժանքը, կատարման ժամկետի կետանցով պատճառված վնասների, ինչպես նաև գրավ դրված գույքը պահելու, պահպանելու, դրա վրա բռնագանձում տարածելու և իրացնելու համար գրավառուի կատարած կամ կատարվելիք ծախսերի, ներառյալ` գրավի առարկան իրացնելու հետ կապված հարկերի գումարների հատուցումը, որոնք գրավառուն պարտավոր է վճարել որպես գրավատուի հարկային գործակալ:

Գրավի պայմանագիրը պետք է կնքվի գրավոր: Գրավի պայմանագրում պետք է նշվեն կողմերի անունները և բնակության վայրերը, գրավի առարկան, գրավով ապահովված պարտավորության էությունը, չափն ու կատարման ժամկետը:

Գրավի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ գրավի իրավունքը` պետական գրանցման:

Կանոնները չպահպանելը հանգեցնում է գրավի պայմանագրի անվավերության: Նման պայմանագիրն առոչինչ է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել