Սոցիալական ապահովության ոլորտում մեկնարկած բարեփոխումների շղթան շարունակվում է: Այսուհետ ՀՀ քաղաքացին կարող է
- Աշխատանքային կենսաթոշակի
- Երեխայի ծննդյան միանվագ նպաստի
- Խնամքի նպաստի
- Չաշխատող անձին մայրության նպաստի
- Ծերության նպաստի
- Հաշմանդամության նպաստի
- Կերակրողին կորցնելու դեպքում նպաստի
դիմումները ներկայացնել իրեն հարմար Սոցիալական ապահովության պետական ծառայության ցանկացած տարածքային բաժին՝ առանց մտահոգվելու իր հաշվառման վայր հասնելու մասին: Այս մասին հայտնում է սոցիալական ապահովության պետական ծառայությունը:
Դիմումների ներկայացման ընթացակարգի մասին տեսահոլովակը դիտեք Ծառայության youtube-յան էջում՝