Ինչպե՞ս է որոշվում ուսումնական հաստատությունների ֆինանսավորման չափը

Կրթության և գիտության նախարարությունը նոր նախագիծ է ներկայացրել իրավական ակտերի նախագծերի միասնական համակարգում: Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել մի շարք մեծություններ, որոնք լայն կիրառություն ունեն ուսումնական հաստատությունների ֆինանսավորման ժամանակ:

Միաժամանակ օրենքի նախագծով հստակեցվում են ուսումնական հաստատություններում հարկային կանոնակարգված հաշվառումն իրականացնելու նպատակով  ծառայությունների մատուցման, հասույթների ճանաչման պահի որոշման սկզբունքները:

Սովորողների փաստացի թիվը՝ դա ուսումնական հաստատությունում տվյալ կրթական ծրագրի սովորողների առկա թիվն է տվյալ ուսումնական տարվա սկզբին:

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սովորողների միջին ամսական թիվը հաշվարկվում է հաշվետու ամսվա ընթացքում սովորողների փաստացի հաճախումների հանրագումարը բաժանելով հաշվետու ամսվա աշխատանքային օրերի թվի վրա:

Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների միջին տարեկան համակազմը առաջիկա բյուջետային տարվա համար սահմանվում է հետևյալ բանաձևով՝

   Սմ=(2*Սսվ)/3

որտեղ Սմ-ն – սովորողների միջին տարեկան համակազմն է առաջիկա բյուջետային տարվա համար

Սս-ն սովորողների թիվն է ընթացիկ բյուջետային տարվա սկզբում /հունվարի մեկ/, որը հավասարեցվում է ընթացիկ ուսումնական տարվա սկզբի փաստացի թվին

Սվ-ն նոր ուսումնական տարվա սկզբին սովորողների կանխատեսվող թիվն է:

Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների միջին տարեկան ճշտված համակազմը ընթացիկ բյուջետային տարվա համար հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

ՍմՃ=(2*Սսվփ)/3, որտեղ՝

ՍմՃ-ն – սովորողների միջին տարեկան ճշտված համակազմն է

Սս-ն սովորողների  փաստացի թիվն է բյուջետային տարվա սկզբում /հունվարի մեկ/

Սվփ-ն սովորողների փաստացի թիվն է տվյալ բյուջետային տարվա սեպտեմբերի հինգին:

Նախնական /արհեստագործական/, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում  պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ  սովորողների միջին տարեկան համակազմը բյուջետային տարվա սկզբում /հունվարի մեկ/ հաշվարկվում է՝

        Հմտ = Ստսշ*1/2+Սը*1/3 – Սմ*3/5+ Սգե*1/3, որտեղ՝

Հմտ   – սովորողների միջին տարեկան համակազմն է

Ստս  – տվյալ բյուջետային տարվա սկզբին սովորողների թիվն է

Սշ     – տվյալ բյուջետային տարվա նախատեսվող շրջանավարտների թիվն է

Սը –  տվյալ բյուջետային տարում նախատեսվող ընդունվողների թիվն է

Սմ  – սովորողների տարեկան /բուհից դուրս մնացածներ և ազատվածներ/   մաղումն է նախորդ բյուջետային տարվա ընթացքում

Սգե –  սովորողների՝ եկածների և գնացածների տարբերությունն է, /եկած ուսանողներ համարվում են այն ուսանողները, որոնք վերսկսում են ուսումնական հաստատությունում իրենց ուսումը, գնացած ուսանողներ համարվում են չհեռացված ուսանողները, որոնք այլ պատճառներով դադարում են սովորել/  դրական լինելու դեպքում այն գումարվում է, բացասական լինելու դեպքում՝ հանվում:

1/2, 1/3 – տվյալ բյուջետային տարվա մեջ ուսումնական ամիսների մասնաբաժինն է:

3/5 – մաղումների՝ տարվա մեջ բաշխվածության վիճակագրական միջինն է:

Նախնական /արհեստագործական/, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում  պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ սովորողների միջին տարեկան ճշտված համակազմը հաշվարկվում է հետևյալ հերթականությամբ՝

  • յուրաքանչյուր ամիս հաշվարկվում է՝

Սավ = Սասշըմ + Սգե, որտեղ՝

Սավ – սովորողների թիվն է  ամսվա վերջին

Սաս – սովորողների թիվն է տվյալ ամսվա սկզբին

Սշ – փաստացի շրջանավարտների թիվն է

Սը – փաստացի ընդունվողների թիվն է

Սմ – սովորողների մաղումն է

Սգե –  սովորողների՝ եկածների և գնացածների տարբերությունն է

  • սովորողների միջին ամսական թիվը հաշվարկվում է՝

 Սմա = (Սաս+ Սավ)/2

  • սովորողների թվաքանակի միջին տարեկան թիվը /համակազմը/ հաշվարկվում է որպես բոլոր ամիսների սովորողների միջին ամսական թվաքանակի միջին թվաբանական:

Հանրակրթական, նախնական /արհեստագործական/, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում  վճարովի ուսուցման մասով հաշվարկվում է.

  • սովորողների միջին ամսական ցուցակային թիվը, որը նախորդ ամսվա առաջին օրվա և   նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ սովորողների փաստացի թվի միջին թվաբանականն է
  • սովորողների միջին տարեկան ցուցակային թիվը, որը սովորողների միջին ամսական ցուցակային թվերի տարեկան  հանրագումարի  հարաբերությունն է  12-ի:

Եթե սովորողը հաջողությամբ հանձնել է ընդունելության քննությունները, սակայն անմիջապես դրանից հետո հարգելի պատճառով /զորակոչվել է բանակ կամ գտնվում է ֆիզ. արձակուրդում և այլն/ չի օգտվել ուսուցման ծառայություններից, ապա սովորողների միջին տարեկան համակազմի հաշվարկի մեջ նա չի ներառվում:

Տարածքում գործող ուսումնական հաստատություններում ուսուցման ծառայությունների դիմաց ստացվող եկամտի ճանաչումն իրականացվում է ամսական հաշվեգրման եղանակով՝ բաժանելով եկամուտը ուսուցման ծառայության մատուցման այն ժամանակահատվածն ընդգրկող ամիսների /այդ թվում ոչ լրիվ ամիսները/ թվի վրա, որի համար հաշվարկվել է ուսուցման ծառայության արժեքը:

.Ուսուցման ծառայությունների ժամանակահատվածը հաշվարկվում է ուսումնական հաստատության կողմից հաստատված ուսումնական պլանի համաձայն՝ ներառյալ սովորողի արձակուրդի ժամանակահատվածը: Եթե իրականացվող կրթական ծրագրի տևողությունը մեկ ուսումնական տարուց ավելի է, ապա յուրաքանչյուր ուսումնական տարվա համար նախատեսված ուսուցման ծառայության ժամանակահատվածը համարվում է 12 ամիս:

Սովորողների համար ուսուցման ծառայության ժամկետի հաշվարկը սկսվում է սովորողին հաստատության կողմից սահմանված ծառայությունների մատուցման մեկնարկով:

Եթե սովորողը ավարտում է ուսումնական գործընթացը ուսումնական պլանով հաստատված ժամկետից ավելի շուտ, ապա ուսումնական հաստատությունը շարունակում է ուսման վարձից բխող եկամտի ճանաչումը իրականացնել սույն հավելվածի 2-րդ կետին համաձայն՝ անկախ սովորողի վաղ ավարտելուց:

Եթե սովորողը դադարում է օգտվել ուսուցման ծառայություններից սահմանված ժամկետից ավելի վաղ, ապա ուսուցման ծառայության դիմաց ստացվելիք եկամուտն ամբողջովին հաշվեգրվում է սովորողի՝ ուսումը դադարեցնելու մասին համապատասխան իրավական ակտի /հրաման, որի հիման վրա անձն այլևս սովորող չի համարվում տվյալ հաստատությունում/ ուժի մեջ մտնելու ամսին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել