Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից մեկը շրջակա միջավայրի մոնիթորինգի մասին էր։
«Բնապահպանության նախարարության կողմից եռամսյակային կտրվածքով ներկայացվում են շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ հետազոտություններ, որոնք պարունակում են հանրապետության տարբեր բնակավայերրի մթոնոլորտային օդի, հողերի և ջրերի աղտոտվածության, սահմանաչափերի մասին տեղեկություններ։ Միաժամանակ նշված հետազոտությունները չեն պարունակում արձանագրված խնդիրների լուծումներ, պատճառների և դրանց վերաբերյալ տեղեկատվություն: Իսկ օրենսդրությամբ լիարժեք սահմնավծ չէ, արփանագրված խնդիրների պարտադիր պայմաններ և գործուն մեխանիզմենր»,-ասաց նա:
«Մենք հաշվետտվությունը լսելիս արձանագրել ենք, որ գոյություն ունեն համայնքներ, որտեղ տարեցտարի բնապահպանության նախարարությունը նույն եզրակացությունն է անում:Բայց այդ նյութից հասկանալի չի, համայնքապետն ի՞նչ պիտի անի, հասկանալի չի պատճառը որը պետք է լինի, ու դա կրում է, չգիտեմ ինչ բովանդակություն, այսինքն՝ ֆիքսում ենք, որևէ բան չենք անում, հաջորդ տարի գալիս է էլի ֆիքսում ենք ու ոչինչ չենք անում: Այդ իսկ պատճառով, պարոն Մինասյան, հստակ ձևակերպում ենք։ Դուք հիշում եք, մենա Գյումրու օրինակի և այլ համայնքների օրինակով խոսել են այդ մասին»,-Արծվիկ Մինասյանին ուղղելով խոսքը՝ ասաց վարչապետը: