«Հայաստանի թվային փոխակերպաման ներկայիս միջազգային վարկանիշները բավարար չեն, ինչը հատկապես պայմանավորված է անհրաժեշտ, ամբողջական վիճակագրական տվյալների և մշտադիտարկման գործիքակազմի բացակայությամբ»,-գործադիրի նիստի ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը։
Նա նշեց, որ զուգահեռաբար հարկավոր է ընդլայնել անձանց մատուցվող պետական ծառայությունները թվային գործիքներով տրամադրելու շրջանակը, դրանց միջոցով պարզեցնել վարչարարությունը, նվազեցնել ժամկետները և հնարավոր կոռուպցիոն ռիսկերը։
«Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և Թվային Հայաստա հիմնադրամի գորադիր տնօրենին հանձնարարում եմ, երկուամսյա ժամկետում գույքագրել և մշակել կոնկրետ գործողություններ՝ ուղղված թվային վարկանիշներում հայաստանյան ցուցանիշի բարելավմանը և առաջընթացի ապահովմանը։ Մեկամսյա ժամկետում՝ ամփոփել և արձանագրել առջիկայում թվայնացման ենթակա առաջնահերթ պետական ծառայությունների շրջանակը և դրանք ներկայացնել կառավարության աշխատակազմ»,-ասաց վարչապետը։
Իսկ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարեց ստանձնել տեղեկատվության և հաղորդակցման միջազգային վարկանիշներում հայաստանյան ցուցանիշների բարելավմանն ուղղված մշտադիրտարկման և համապատասխան մարմիններին մասնագիտական օժանդակության տրամադրամն գործառույթը։
Վարչապետը նաև առաջարկեց Ազգային վիճակագրական ծառայության պետին մեկամսյա ժամկետում թվային գործիքների կիրառման և զարգացման ինչպես նաև այլ ոլոտների էլեկտրոնային վիճակագրական բազային հիմքեր ստեղծելու և այդ հարթակի միջոցով տարեկան տվյալների ամբողջական հավաքագրումն ապահովելու նպատակով Թվային Հայաստան հիմնադրամի հետ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկել e-statistiktics պիլոտային ծրագրի նախաձեռնման և իրականացման վերաբերյալ։
«Այս վարկանիշով մենք անտրամաբանական հետ ենք։ Այսինքն, հետ ենք ոչ թե այն պատճառով, որ մեր վիճակն է այսքան վատ, այլ հետ ենք, որովհետև ուղղակի ռեգուլյար անհրաժեշտ ինֆորամցիան չենք տրամադրել։ Այդ իսկ պատճառով մենք պայմանավորվել ենք, և ես պարոն Գաբրիելյանին խնդրել եմ բոլոր նման վարկանիշների հետ կապված մենք ամփոփենք, կոնկրետ պատասխանատու նշանակվի, որպեսզի մենք վաղը մյուս օրը հասկականք, ո՞վ է թերացել իր աշխատանքի մեջ»,-ասաց Կարեն Կարապետյանը։