Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտանի աջակցությունն իր անչափահաս երկու երեխայի բնակության վայրի վերաբերյալ խնամակալության և հոգաբարձության մարմնի կայացրած որոշման վերանայման հարցում։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից։
Ըստ դիմումատուի՝ խնամակալության և հոգաբարձության մարմինը, երեխաների բնակության վայր սահմանելով ծնողներից մեկի մոտ, հաշվի չի առել հոգեբանի մասնագիտական կարծիքը, հետևաբար եզրակացությունը չի բխում անչափահաս երեխաների շահերից:
Քննարկման ընթացակարգի շրջանակում համապատասխան հիմնավորմամբ գրություն է հասցեագրվել Երևանի քաղաքապետարան՝ առաջարկելով խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նիստում քննարկել երևան եկած նոր հանգամանքները, հաշվի առնել հոգեբանի կարծիքը և, ըստ այդմ, ներկայացնել նոր եզրակացություն:
Արդյունքում, երեխաների բնակության վայրը սահմանվել է մյուս ծնողի մոտ: