Այսօր ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Փառքլենդի ավագ դպրոցներից մեկում կրակոցներ են արձակվել, ինչի հետևանքով կա 17 զոհ։ Դասերն արդեն ավարտին մոտ են եղել, երբ կրակոցներ են հնչել։ Քիչ անց աշխակերտները հասկացել են, որ իրենց կյանքին վտանգ է սպառնում։ Այս մասին հայտնում է Dailymail-ը։
Կրակոցներ արձակողը 19-ամյա Նիկոլաս Քրուզն է, ով, շրջանային շերիֆ Սքոթ Իսրայիլի խոսքով, այդ դպրոցի նախկին սաներից է եղել․ նրան հեռացրել են դպրոցից անցյալ տարի՝ անկարգապահության համար։
Քրուզը զինված է եղել AR-15 հրացանով, ծխային նռնակներով, նաև հակագազ է կրել, երբ գազային հարձակում է իրականացրել։
Հետաքննությունն այժմ փորձում է պարզել, թե արդյո՞ք Քրուզը հրդեհային ազդանշաններ է միացրել, որպեսզի ավելի մեծ թվով մարդակցն մահ պատճառի։
Այժմ հայտնում են 17 զոհի մասին, նրանց թվում աշակերտներ և ուսուցիչներ կան։ Հայտնի է, որ առաջին զոհերից է եղել սպորտային հարցերով տնօրեն 46-ամյա Քրիս Հիքսոնը։
Կա շուրջ 50 վիրավոր։