Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի առթիվ Արարմի և Նալբանդյան փողոցներին հարող հատվածում կտեղադրվի պետական, հասարակական գործիչ, Հայոց նորագույն պետականության հիմնադիր, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ Արամ Մանուկյանի արձանը:
Հարցի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը․ ««Ելք» խմբակցությունը դեմ է քվեարկելու այս նախագծին»։ «Երկիր Ծիրանին» չմասնակցեց քվեարկությանը:
Սակայն արձանի տեղադրման հարցը քվեարկության արդյունքում քառասուներեք կողմ ձայնով ընդունվեց:
Եվգենյա Համբարձումյան