Ոստիկանությունում ուսումնասիրում են այսօր՝ փետրվարի 13-ին, Երևանի ավագանու նիստին տեղի ունեցած միջադեպի նյութերը: Այս մասին Իրավաբան.net -ի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները այսօր՝ փետրվարի 13-ին, ավագանու նիստի ժամանակ ծծմբական թթու պարունակող տիղմ էին բերել նիստերի դահլիճ: Ներկաներից մի մասի ինքնազգացողությունը վատացել է, ավագանու անդամներին տարհանել էին նիստերի դահլիճից:
Նշենք, որ միջադեպի պատճառով հիվանդանոց է տեղափոխվել ՀՀԿ խմբակցության անդամ, ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը:
Ոստիկանությունից նաև հայտնեցին, որ միջադեպի մասին հաղորդում չի տրվել: