Մեծաձորի հիմնական դպրոցը լուծարվեց

Կառավարությունը 2018 թվականի հունվարի 25-ին նոր որոշում է ստորագրել, որով լուծարվեց  Արագածոտնի մարզի Մեծաձորի համայնքի 1-ին փողոցի 1-ին փակուղի 1-ին շենքում գտնվող դպրոցը:

Արագածոտնի մարզպետին հանձնարարվել է  լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել կազմակերպության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին:

Որոշման մեջ նշվում է, որ  «Մեծաձորի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում սովորողների բնականոն ուսումնառությունը ապահովվել է:

Լուծարելուց հետո «Մեծաձորի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության մնացած գույքը հանձնվել է «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը:

Որոշումը ուժի մեջ է մտել սույն թվականի հունվարի 26-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել