Իրավաստեղծ ոլորտում ոստիկանության կողմից մշակված իրավական ակտերի նախագծերից ընդունվել է 7 օրենք և 51 կառավարության որոշում: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից:
Օրինագծերի մի մասն էլ գտնվում է ՀՀ Ազգային ժողովում:
Իրավաստեղծ աշխատանքների արդյունքում՝ ոստիկանության գործունեությունը կարգավորող հիմնարար իրավական ակտերը համապատասխանեցվում են Սահմանադրական փոփոխություններին:
Ստեղծվել են պատշաճ իրավական հիմքեր Ոստիկանությունում ԴՆԹ նմուշների համապետական քրեագիտական հաշվառում իրականացնելու համար, որով փաստորեն մատնադրոշմային նույնականացման համակարգն աստիճանաբար իր տեղը կզիջի նոր, ժամանակակից համակարգին:
Թմրամիջոցների չափերը կսահմանվեն ոչ թե օրենքով, այլ ՀՀ կառավարության որոշմամբ, որի շնորհիվ ոստիկանությունն ավելի արագ կարձագանքի նոր տեսակի <> և այլ <> թմրամիջոցների հանցավոր շրջանառությանը: Թմրամիջոցների չափերը սահմանելիս, հաշվի առնելով միջազգային փորձը, հիմք կընդունվի չափահաս, առողջ մարդու օրգանիզմի վրա դրանց հոգեներգործության աստիճանը, ինչը լիովին բխում է իրավական որոշակիության սահմանադրական պահանջի ապահովման անհրաժեշտությունից: