ԱՆ-148 ուղևորատար ինքնաթիռի կործանման վայրում որոնողական աշխատանքները դադարեցվել են: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական կայքը:
ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայությունից հայտնում են, որ քննիչները տեղում շարունակում են աշխատել: Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հայտնում է, որ տեղանքի ամբողջ ուսումնասիրությունը մի քանի պր կտևի:
Հիշեցնենք, որ
փետրվարի 11-ին, ԱՆ-148 ուղևորատար ինքնաթիռը, օդ բարձրանալով Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից, րոպեներ անց անհետացել է ռադարների տեսադաշտից: Ենթադրվում է, որ ինքնաթիռը ընկել է ՌԴ Ռամենսկի շրջանում: Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» լրատվական կայքից:
Ինքնաթիռում եղել է 71 հոգի՝ 65 ուղևոր և անձնակազմի 6 անդամները: Անձնակազմի անդամների հետ կապ հաստատել չի հաջողվում, ՌԴ ԱԻ ծառայության փոխանցմամբ, ինքնաթիռի անձնակազմը չի արձագանքում:
Ինքնաթիռի ընկնելու հետևանքով ողջ մնացածներ չկան:
Ինքնաթիռում կար նաև 2 հայ, որոնցից Սերգեյ Ղամբարյանը ինքնաթիռի անձնակազմի անդամ էր:
Իրավաբան.net