Առևտրային բանկերի կողմից մինչև 1 տարի ժամկետով դրամով տրամադրված վարկերի միջին տոկոսադրույքը 2017 թվականի դեկտեմբերին կազմել է 13.26%: Այս մասին տեղեկանում ենք ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված վիճակագրությունից:
Սեպտեմբերին այն 12.05% էր։ Այսինքն, նախորդ տարվա վերջին եռամսյակի ընթացքում դրամային վարկերի միջին տոկոսադրույքն աճել է 1.21 տոկոսային կետով։ Մինչև մեկ տարի ժամկետով միայն դրամով տրամադրված ներգրաված ավանդների տոկոսադրույքը նույն ժամանակահատվածում հակառակը՝ նվազել է։ Եթե սեպտեմբերին այն 8.62% էր, ապա դեկտեմբերին նվազել է մինչև 8.41%։
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը դիտարկվող ժամանակաշրջանում մնացել է անփոփոխ՝ 6%: