Ամերիկայի Միացյալ Նահանգներում դատարանը ամբաստանյալի կարգավիճակում գտնվող 3 տղամարդուց ցմահ բանտարկության, գումարած 40 տարվա ազատազրկան է դատապարտել 7-ամյա Քիրթսեն Ուիլյամսի սպանության համար: Այս մասին տեղեկանում ենք USA.one-ը:
2015 թվականի ապրիլին 24-ամյա Ջորդան Քլեյթոնը, 22-ամյա Բրենդեն Բրուքինսը և 25-ամյա Կառլոս Սթոուքսը սպանել են տան դիմացի բակում եղբոր և ընկերոջ հետ խաղացող երեխային: Նրանք մեքենայով մոտեցել են ճամփեզրին և կրակել նրա վրա:
Դատախազները հայտարարել են, որ Սթոուքսը ցանկացել է վրեժխնդիր լինել իր 15-ամյա քրոջ Կատերի Սթոուքսի մահվան համար: Նա նույն օր մահացել էր կրակոցների հետևանքով, որոնք կապված էին թմրանյութերի գործարքի պատճառով առաջացած վեճի հետ: Դատաքննության ժամանակ դատավոր Ջեյմս Լամմին տղամարդկանց հարցրել է, թե ինչու չեն դիմել իրավապահ մարմինների օգնությանը՝ պարզելու համար, թե ով է պատասխանատվություն կրում դեռահասի մահվան համար: Տղամարդիկ դատապարտվել են առաջին աստիճանի սպանության և սպանության 2 փորձի համար: