Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում նշված է, որ հետիոտների և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, ճանապարհային երթևեկության կարգավորման ազդանշաններին չենթարկվելը, ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները խախտելը պատժվում է տուգանքով 3000 դրամի չափով:
Հետիոտների կողմից մայթերով կամ հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայության դեպքում` կողնակներով շարժվելու կարգը խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում`5000 դրամի չափով:
Հետիոտների կողմից ճանապարհի երթևեկելի մասը հատելու կարգը խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով:
Տրանսպորտային միջոցի ուղևորի կողմից ընթացքի ժամանակ տրանսպորտային միջոցի դռները բացելը կամ կանգնած տրանսպորտային միջոցի դռները բացելը, եթե դա խոչընդոտում է երթևեկության մյուս մասնակիցներին, ինչպես նաև ուղևորների կողմից տրանսպորտային միջոցից իրեր և առարկաներ նետելընույնպես դուգանվում է 5000 դրամի չափով:
Նույն չափով տուգանք է սահմանված նաև մոպեդները, հեծանիվները կամ լծասայլերը վարելու կանոնները խախտելու դեպքում:
Իսկ վերոնշյալ արարքները կատարելը, որոնք ստեղծել են վթարային իրադրություն` առաջացնում են տուգանքի նշանակում` 10.000 դրամի չափով:
Ճանապարհներով անասուններ քշելու կանոնները խախտելը նույնպես առաջացնում է տուգանքի նշանակում` 20.000 դրամի չափով: