Ի՞նչ է ներկայացվում վերադարձի վկայական ստանալու համար

Ռուսաստանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնից տեղեկանում ենք, որ վերադարձի վկայական ստանալու համար` ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի oրինական փաստաթղթի դեպքում, անհրաժեշտ է ներկայացնել.

  1. 35×45 մմ չափսի երկու նույնական գունավոր լուսանկար,
  2. Ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի օրինական փաստաթուղթը

Պետական տուրքը կազմում է 1200 ռուբլի, Ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի անձնագիր կամ զինվորական գրքույկ չներկայացնելու դեպքում պետական տուրքը կազմում է 3700 ռուբլի ԽՍՀՄ նմուշի անձնագրի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև ՌԴ քաղաքացիություն ունենալը ժխտող փաստաթուղթ:

ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների` ՀՀ քաղաքացու անձնագիր ստացած չլինելու դեպքում վերադարձի վկայական ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  1. 35×45 մմ չափսի երկու նույնական գունավոր լուսանկար,
  2. Ծննդյան վկայական և պատճենը
  3. Ծնողի (ծնողների) անձնագրերը և անձնագրերի պատճենները
  4. Ծնողների ամուսնության վկայականը կամ հայրության ճանաչման վկայականը և պատճենները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել